Արսեն Թորոսյանը՝ դիմակների մասին

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսում խոսել է նաեւ դիմակների մասին, որոնք քաղաքացիներից շատերը կրում են հատկապես փողոցներում:

Նա, մասնավորապես, ասել է, որ սովորական բժշկական դիմակները, որոնք կրում է մեծամասնությունը, իրականում չեն պաշտպանում վիրուսներից, որոնք հեշտությամբ կարող են հաղթահարել դրանցում առկա ծակերը:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ:  

«Չփոխվող եւ ոչ պատշաճ նյութերից պատրաստված դիմակներն ավելի վտանգավոր են, քանի որ դրանց վրա կուտակվում են վիրուսներ, միկրոօրգանիզմներ, փոշի:  Պետք է օգտագործել պատշաճ որակի և ձեւի դիմակ, կամ պետք չէ դրանք օգտագործել», - ասել է նախարարը:

 

Գովազդ