Կորոնավիրուսով վարակվածներն ավելացել են 41-ով՝ դառնալով 235

Լուրեր

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 41 դեպք։

Այսպիսով, հիվանդների ընդհանուր թիվն այս պահին 235 է: Ըստ վերջին տվյալների՝ վարակի նոր աղբյուրներ կան Կոտայքում և Երևանում (էրեբունի համայնք) գտնվող արտադրական ձեռնարկություններում:
235-ից 26 մարդ ունի թոքաբորբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ՝ վաղվանից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների, մի շարք արտադրամասերի գործունեությունը։

Գովազդ