Թողե՛ք ծխելը հենց հիմա, կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները. նախարար

Լուրեր

«Անընդհատ ինձ զսպում եմ սրա մասին խոսելուց, որ ինձ կրկին չմեղադրեն անընդհատ «ծխելու» դեմ պայքարի մեջ։

Բայց այլևս չեմ կարող… Կորոնավիրուսից ամենաշատը մահանում են հենց ծխողները, որովհետև վիրուսը խոցում է թոքերը, որոնք ծխողների մոտ արդեն իսկ խորը խոցված են։ Խոցված են թե՛ սովորական, թե՛ էլեկտրոնային սիգարետներով և թե՛ նարգիլեով։ Չե՞ք ուզում ծանր հիվանդանալ կորոնավիրուսով կամ մահանալ դրանից։ Թողե՛ք ծխելը հենց հիմա»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Գովազդ