Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 290 է

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 25 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 290 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 272, բացասական թեստերը՝ 1440, մահվան ելքերը՝ 0:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: