«Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ»․ Երևանի կենդանաբանական այգին մրցույթ է հայտարարում երեխաների համար

Լուրեր

Սիրելի՛ փոքրիկներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Երևանի կենդանաբանական այգին սկսում է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը։

Ունե՞ք Կենդանաբանական այգում սիրելի կենդանի։ Գրե՛ք նամակ նրան։  Սա հրաշալի զբաղմունք է մեծ ու փոքր երեխաների առօրյան կազմակերպելու համար։

Միգուցե արդեն ձեռք եք բերել գիտելիքներ որոշ կենդանիների մասին կամ ունեք երազանքներ, մաղթանքներ։ Ուղարկե՛ք այն մեզ։

Եկեք լինենք միասին՝ անտեսելով տարածությունը։ Մնում եք տանը, գրում եք նամակ և ուղարկում Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջին կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ հասցեին։

Լավագույն նամակները, ձեր համաձայնությամբ, կտեղադրվեն ֆեյսբուքյան էջում։ Դրանք կարդալու են նաև ձեր  սիրելի կենդանիների համար, կլինեն նաև անակնկալներ։

 

Սիրով` Երևանի կենդանաբանական այգու թիմ

 

 

 

 

 

 

 

Գովազդ