Մարտահրավեր՝ «Երգող ձեռքեր». ինչպես օգնել երեխային ձեռքերը լավ լվանալ

Լուրեր

Սիրելի՛ ծնողներ, ձեր երեխաները կարող են ոչ լիովին կամ նվազագույն 20 վայրկյանից պակաս տևողությամբ լվանալ իրենց ձեռքերը՝ ավելի խոցելի դառնալով կորոնավիրուսի հանդեպ։

Մենք ցանկանում ենք օգնել ձեզ ահա այսպիսի հաճելի ու օգտակար մարտահրավերով։ Ընդամենը 4 քայլ՝ ️

🎈Ամեն անգամ, երբ երեխան գնա ձեռքերը լվանալու, ընկերակցեք նրան: ️

🎈Բացատրեք նրան, որ պետք է գոնե 20 վայրկյան լվանա ձեռքերը և առաջարկեք որևէ երգի հատված երգել այդ ընթացքում (կարող է նաև ինքը հորինել): ️

🎈Ձայնակցեք նրան երգելիս։ ️

🎈Այս պաստառն աչքի առաջ ունենալով՝ հետևեք՝ արդյո՞ք երեխան ամբողջությամբ է լվանում ձեռքերը։

 

Ստացվե՞ց։ Ձեր բալիկն արդեն հաճույքո՞վ է լվացվում։ Իսկ ուզո՞ւմ եք օգնել մյուս ծնողներին։ Տեսանկարեք ձեր բալիկին երգելով լվացվելիս և կիսվեք մեզ հետ տեսանյութով՝ օգտագործելով #ԵրգողՁեռքեր հեշթեգը։ Թող մեր երեխաներն առավելագույնս պաշտպանված լինեն կորոնավիրուսից և այլ վարակներից։

 

Ի դեպ, Նկարահանումից առաջ անպայման տեղյակ պահեք երեխային ձեր մտադրության մասին, պատմեք՝ ինչու եք դա անում և ստացեք նրա համաձայնությունը։

 

Save the Children Armenia Country office

Գովազդ