Հայաստանում նկատվում է բազմապտղության աճ. գլխավոր գինեկոլոգ

Լուրեր

Հայաստանում ամեն մի 1000 ծննդից 2-ը բազմապտուղ է եւ վերջին տարիներին նկատվում է այդ ցուցանիշի աճ, ինչը կապված է նաեւ արհեստական բեղմնավորման հետ: Այս մասին հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետության գլխավոր գինեկոլոգը` Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ բազմապտղությունը բավականին կախում ունի ազգային պատկանելիությունից: Աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր ազգերի մոտ վիճակագրական տվյալների արդյունքները տարբեր են:  Օրինակ` Չինաստանում ամեն մի 1000 ծնունդից երեքը բազմապտղություն է, Շոտլանդիայում` 1000-ից 12-ը, իսկ ամենաբարձրը Նիգերիայում է` 1000-ից 57-58-ը բազմապտուղ է:

Հայաստանի գլխավոր գինեկոլոգը նշեց, որ բազմապտղության դեպքում կարեւոր նշանակություն ունի նաեւ ժառանգականությունը, բազմապտուղ հղիությունը հաճախակի կրկնվում է ազգականների մոտ: Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ մեզանում ավելի

Հայաստանում ամեն մի 1000 ծննդից 2-ը բազմապտուղ է եւ վերջին տարիներին նկատվում է այդ ցուցանիշի աճ, ինչը կապված է նաեւ արհեստական բեղմնավորման հետ: Այս մասին հունիսի 14-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետության գլխավոր գինեկոլոգը` Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ բազմապտղությունը բավականին կախում ունի ազգային պատկանելիությունից: Աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր ազգերի մոտ վիճակագրական տվյալների արդյունքները տարբեր են:  Օրինակ` Չինաստանում ամեն մի 1000 ծնունդից երեքը բազմապտղություն է, Շոտլանդիայում` 1000-ից 12-ը, իսկ ամենաբարձրը Նիգերիայում է` 1000-ից 57-58-ը բազմապտուղ է:

Հայաստանի գլխավոր գինեկոլոգը նշեց, որ բազմապտղության դեպքում կարեւոր նշանակություն ունի նաեւ ժառանգականությունը, բազմապտուղ հղիությունը հաճախակի կրկնվում է ազգականների մոտ: Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ մեզանում ավելի հաճախ լինում են երկվորյակներ, ավելի քիչ` երեք եւ ավելի երեխաներ:

Նրա խոսքով` բազմապտուղ հղիության առաջացումը հաճախ կախված է հորմոնալ դեղամիջոցներով ձվազատման հետ: Ինչ վերաբերում է բազմապտղության դեպքում երեխաների եւ մոր առողջությանը, ապա գլխավոր գինեկոլոգը նշեց, որ այստեղ մի նրբություն կա`պտուղների նորմալ աճին պետք է ուշադրություն դարձնել հատկապես մինչեւ 36-37 շաբաթականը, իսկ ծննդից հետո սովորաբար ամեն ինչ նորմալ է լինում:

Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում ծնված եռյակն արդեն մեկ ամսական է: NEWS.am-ը զանգահարեց նրանց` տեղեկանալու մոր եւ երեխաների առողջական վիճակից: Երեխաների տատիկը` Մարիետա Գասպարյանը մեզ պատմեց, որ երեխաների մայրը առողջական խնդիրներ ունի, բորբոքվել են մի քանի օրգաններ, Երեւանում բուժզննում անցնելուց հետո այժմ սիստեմայով պառկած է տանը: Գյուղում առաջին եւ առայժմ միակ եռյակի ծնունդը զարմանքի ալիք է առաջացրել: «Մարդիկ լիքն էին, բոլորը զարմացել էին: Երբ երեխաներին մեքենայից իջեցնում էինք, թոռնիկս ասաց` տատիկ, էլ չկա՞»,- պատմեց Մարիետա Գասպարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, մայիսի 12-ին Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա: Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյան ու 29-ամյա Գուրգեն Գասպարյանն են: Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները` Մարիետա եւ Մերի, իսկ հետո` տղան` Նարեկը: Ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը: Նախապես իմացել են, որ եռյակ է ծնվելու, իսկ մինչ նրանց ծնունդը ծնողները երկու երեխա կորցրել էին:

 

Գովազդ