Հաստատվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերն, այսպիսով, 2066 են, որից 929-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1103, մահվան դեպքերը՝ 32։ Բացասական թեստերը եղել են 21 125:

Ապրիլի 30-ին կորոնավիրուսով վարակված ևս 2 մարդ է մահացել, առողջացել է 29-ը։

Գովազդ