Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք

Լուրեր

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք:

Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը4823 է, մահացածների թիվը՝ 61: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2019, փաստացի բուժվողներինը՝ 2718: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 41850 քաղաքացի: Մայիսի 18-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք:

Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 25 է:

Գովազդ