Երևանի մանկապարտեզներ հաճախելու է ավելի քան 11 հազար երեխա, որ ծնողներին է առաջնային նախապատվությունը տրվել. փոխքաղաքապետը մանրամասնում է. armdaily.am

Լուրեր

Մանկապարտեզները Երևանում բացվում է մայիսի 20-ից և գործելու է հատուկ կանոնակարգերով, մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում գործնականում ապահովել երեխաների խնամքը տանը, կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար ձևով իրականացնելու հնարավորություն չունեն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

 
 

Նա նշեց, որ մոտ 31 հազար երեխաների ծնողներից մոտ 11 հազարը ցանկություն է հայտնել երեխային բերել մանակապարտեզ։ «Մշակվել է անվտանգության բոլոր կանոնները, որոնցով պիտի մենք առաջնորդվենք, սկսած մանկապարտեզի բակային տարածքների նշագրումից, որպեսզի կարողանան ծնողները առավոտյան պահելով սոցիալական հեռավորությունը, երեխային բերել մանկապարտեզ, բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ, իսկ երեխաներին դիմավորում են մանկապարտեզի աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անում և համոզվելով, որ երեխան չունի ջերմություն, ընդունում են մանկապարտեզ։ Երեխան ջերմաչափվում է նաև օրվա վերջում և եթե նրա մոտ ջերմություն է նկատվում, երեխայի ծնողին հորդորում են հաջորդ օրը չբերել մանկապարտեզ։ Խմբերում լինելու են մոտավորապես 8-10 հոգի»։

 

Փոխքաղաքապետի խոսքով՝ մանկապարտեզում հրաժարվելու են այն խաղատեսակներից, որոնց վրա կարող է վիրուսը երկար պահպանվել։ 

Անդրադառնալով աշխատակիցներին՝ Վիրաբյանը նշեց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատաիցները ընդհանուր աշխատակիցների մոտ 20-22 տոկոսն են։ «Մենք հորդորել ենք նրանց չգալ աշխատանքի և խստիվ պահպանելու ենք այդ կանոնները, և այդ աշխատակիցները շարունակելու են վճարվել այնպես, ինչպես մինչև հիմա, այդ աշխատակիցներին փոխարինելու են իրենց գործընկերները»։

«Սնունդը նույն կերպ ենք կիրառելու, ինչպես նախկինում՝ որոշակի կանոնների խստացմամբ»,- ասաց նա։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ