Ի՞նչ է սպասվում մանկապարտեզներում արդեն հերթագրված երեխաներին. սեպտեմբերից կհաճախե՞ն մանկապարտեզ, թե՝ ոչ․ armdaily.am

Լուրեր

Երեկ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց, որ մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով և երբ ունենան համապատասխան հրահանգ կամ որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, այդ ժամանակ կտեղեկացնեն հասարակությանը։

Փոխքաղաքապետի այս հայտարարությունը հարցեր էր առաջացրել այն երեխաների ծնողների մոտ, ովքեր արդեն հերթագրել էին իրենց երեխաներին և սպասում էին, որպեսզի նրանք սեպտեմբերից հաճախեն մանկապարտեզ։ Սոցցանցերի հատկապես թիրախային խմբերում ակտիվորեն քննարկվում էր հարցը։

ArmDaily.am-ը պարզաբանում ստանալու համար դիմել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով նշեց, որ ոչ միայն այս հիվանդության, այլ ընդհանրապես կարանտինների դեպքում, նույնիսկ ջրծաղիկի վարակի առկայության կամ այլ հիվանդությունների առկայության դեպքում, ընդունելությունը դադարեցվում է և դա վերաբերում է նաև հերթագրվածներին։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ