Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք

Լուրեր

Հայաստանում մայիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5271 է, մահացածների թիվը՝ 67: 


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 255 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2419, փաստացի բուժվողներինը՝ 2758: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 44071քաղաքացի:

Եվս երկու վարակակիր մահացել է այլ հիվանդությունից. Մայիսի 20-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան ընդհանուր 27 դեպք:

Գովազդ