Ինչպե՞ս ստեղծվեց MIRASO Training Centre-ը և ի՞նչ է այն առաջարկում մայրիկներին ու երեխաներին

Լուրեր

Ներկայացնում է MIRASO Training Centre-ի համահիմնադիր Արփինե Գաբրիելյանը։

Ինչու՞ ստեղծեցիք կենտրոնը 

Կարևորելով կրթության դերը հասարակության և տնտեսության զարգացման գործում՝ ցանկություն առաջացավ մեր ներդրումն ունենալ կրթական ոլորտում՝ կազմակերպելով պրակտիկ դասընթացներ: 

Ինչպես ասել է Կոնֆուցիոսը, «Ընտրի՛ր այն աշխատանքը, որը սիրում ես, և կյանքում ոչ մի օր ստիպված չես լինի աշխատել»։ Սա հենց մեր մասին է, քանի որ MIRASO-ն պարզապես բիզնես չէ, այլ այն աշխատանքը, ինչով սիրում ենք զբաղվել և ինչից հաճույք ենք ստանում։ Ինքներս էլ անընդհատ նոր ուղղություններ և մասնագիտություններ ենք ուսումնասիրում և մշտապես աշխատում ենք ավելացնել մեր գիտելիքները, քանի որ տեղում դոփելը մեզ համար չէ։ 

Ինքս միշտ կարևորել եմ նոր գիտելիքներ ձեռքբերելու անhրաժեշտությունը: Ներկայումս էլ լինելով երկու փոքրիկ բալիկների մայրիկ՝ չեմ դադարում կարդալ, ուսումնասիրել, նոր գիտելիքներ ձեռքբերել, առանց այդ պրոցեսի չեմ պատկերացնում կյանքս, որքան էլ որ առօրյա գործերը շատ լինեն:

 

 

Ո՞րն է կենտրոնի նպատակը 

Կարծում եմ՝ աշխատաշուկայում մշտապես պահանջված լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել սեփական անձի զարգացման վրա, քանի որ այսօր կյանքը բավական դինամիկ է, և օրեցօր զարգանում են գիտությունն ու նորարությունը: 

Աշխարհի շատ երկրներ վաղուց հասկացել են, որ երկրի տնտեսության զարգացման հիմքը կրթությունն է՝ սկսած հենց դպրոցից: Շատ հետաքրքիր մշակույթ ունի Ճապոնիան, որտեղ շատ է կարևորվում կրթության դերը: Պարբերաբար ուսումնասիրում եմ ճապոնական մեթոդները թե՛ կրթության և թե՛ կառավարման ոլորտում: Ճապոնական մենեջմենթը նույնպես շատ հետաքրքիր է: Ճապոնական կազմակերպություններում ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար անձը նախ պետք է անցնի կազմակերպական կառուցվածքի բոլոր օղակներով, որպեսզի երբ ղեկավար դառնա, հստակ պատկերացնի բոլոր աշխատակիցների գործառույթները և աշխատանքային խնդիրները: Ուզում եմ, որ մեր երկրում նույնպես երեխաներն ու երիտասարդները կարևորեն գիտելիքներով հարուստ լինելու առավելությունները: 

Մեր նպատակը, այսպիսով, կրթված հասարակության ձևավորմանը նպաստելն է։

 

Ի՞նչ է առաջարկում կենտրոնը երեխաների համար 

Մեզ մոտ սովորում են 6 տարեկանից սկսած: Աշակերտների համար ունենք դասապատրաստման ծառայություն, ինչը հարմար է հատկապես աշխատող մայրիկների համար, ովքեր զբաղվածության պատճառով չեն հասցնում զբաղվել երեխաների տնային աշխատանքներով: Տնային հանձնարարությունները ուսումնական կենտրոնում կատարելը հնարավորություն է տալիս երեխաներին երեկոյան աշխատանքից եկած ծնողների հետ պարզապես խաղալ, զրուցել և շփվել առանց դասերի: Ունենք նաև առարկայական պարապմունքներ լեզուների և մաթեմատիկայի գծով։

 

 

Ի՞նչ եք առաջարկում մայրիկներին

Մեզ մոտ սովորում են նաև շատ մայրիկներ, ովքեր ցանկանում են նոր մասնագիտություն ձեռք բերել և աշխատանքի անցնել երեխաների մեծանալուց հետո կամ պարզապես վերապատրաստվել և խորացնել գիտելիքները: Մասնավորապես, MIRASO-ում կարելի է սովորել՝ 

  • Հաշվապահություն և հարկային օրենսդրություն,
  • Ֆինանսական վերլուծություն և կառավարում,
  • Արժեթղթերի առևտուր և ֆինանսական ածանցյալներ,
  • Ms Excel ծրագիր,
  • Power BI ծրագիր,
  • SQL Basics ծրագիր,
  • Լուսանկարչություն և նկարների մշակում Photoshop և Lightroom ծրագրերով,
  • Գրաֆիկական դիզայն,
  • Մարքեթինգ և SMM,
  • Ռեստորանային բիզնեսի վերլուծություն։ 

Եվ վերջում՝  իսկ ինչու՞ է կենտրոնը կոչվում MIRASO

Այո, իսկապես շատերին կարող է հետաքրքրել՝ իսկ ինչու՞ MIRASO: Անվան շուրջ երկար ենք մտածել, և վերջում ընտրեցինք MIrzoyan RAfayel, SՕfia հապավումը, քանի որ MIRASO-ն էլ, կարծես, մեր երեխան լինի, ամփոփում է մեր երեխաների անունները։ Ինչպես նաև «miraso» հունարենից թարգմանաբար նշանակում է «տարածում եմ», ինչը համապատասխանում է մեր գաղափարին․ մենք գիտելիք ենք տարածում․․․․

 

Որտե՞ղ է գտնվում կենտրոնը 

Երևան, Դավիթաշեն, Փիրումյանների 4/3 հասցեում։

 

Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել 

Հեռ․      (374) 55-377-317

Կայք՝    www.miraso.am

FB՝        Miraso Training Centre




 

Գովազդ