«Ամառ, ժպիտ, սեր» մրցույթի արդյունքները հայտնի են․ շնորհավո՜ր Հունիսի 1

Լուրեր

Սիրելինե՜ր, դե եկե՛ք, հավաքվե՛ք, որպեսզի միասին ամփոփենք Հունիսի 1-ին ընդառաջ հայտարարված «Ամառ, ժպիտ, սեր» մրցույթի արդյունքները։ Ինչպես հիշում եք, մայիսի 26-ին մրցույթը մեկնարկել էր․ այդ մասին հայտարարել էինք մեր ֆեյսբուքյան էջում։ Այնքա՜ն ուրախ ենք, որ այսպիսի բուռն ու ջերմ արձագանք ստացանք՝ հազարավոր հավանություններ, մեկնաբանություններ և վերջապես՝ ժպիտ ու ջերմություն փոխանցող լուսանկարներ։

Եվ ահա՛, մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ ամենաշատ հավանությունները ստացել  է փոքրիկ Սերգեյ Ղազարյանը՝ ավելի քան 1000 լայք։ Հաջորդ տեղում Նարեկ Ջիլավյանն է՝ ավելի քան 800 լայք։ Ինչպես հիշում եք,  ամենաշատ հավանությունների արժանացած փոքրիկը պետք է ստանար նվեր-գրքեր, սակայն հաշվի առնելով լայքերի ոչ այնքան մեծ տարբերությունը, որոշ լայքերի հեղինակների ոչ իրական լինելը, ինչպես նաև ևս մեկ փոքրիկի ու մայրիկի ուրախացնելու մեր ցանկությունը՝ նվերներ կստանա նաև Նարեկը։

Հիշում եք, չէ՞, որ գրքերը տրամադրել է մեր սիրելի գործընկեր Bambak Shop-ը։ Մենք կապ կհաստատենք հաղթողների հետ և կփոխանցենք այդ գեղեցիկ, օգտակար ու տարբերվող նվերները։

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ «Իմ փոքրիկի» ֆեյսբուքյան էջը այդքա՜ն վառ ու գեղեցիկ դարձնելու համար․ բոլոր բալիկները հրաշքներ են։

Ուրա՜խ, անհո՜գ, առո՜ղջ ու բարձունքներ խոստացող մանկություն ենք մաղթում մեր փոքրիկ ընթերցողներին։

Շնորհավո՜ր Հունիս 1 … Շնորհավո՜ր Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։

 

Ձախից՝ Սերգեյ Ղազարյան,  աջից՝ Նարեկ Ջիլավյան

 

Գովազդ