Մանկապարտեզների 12 աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նրանցից միայն 8-ն են շփվել աշխատակիցների հետ. Հակոբ Կարապետյան. Armdaily.am

Լուրեր

ArmDaily.am-ն ահազանգ է ստացել Երևանում գործող մանկապարտեզներից մեկից, որ խմբերից մեկը փակվել է՝ դաստիարակի վարակակիր անձի հետ շփում ունենալու պատճառով։

«Այսօր առավոտյան լուր ստացանք երեխայի մանկապարտեզի դաստիարակից, որ նրա հոր մոտ թեստը դրական է եղել, իսկ ինքը մի քանի օր առաջ շփում է ունեցել հոր հետ։ Խմբում 10 երեխա կա, հիմա բոլորս անհանգստացած ենք, եթե երեխաների մոտ ախտանշաններ լինեն, հնարավոր է բոլորիս ընտանիքները վտանգված լինեն։ Ընդ որում՝ փակել են միայն մեր խումբը, բայց արդյոք մեր դաստիարակը մյուս խմբերի դաստիարակների հետ շփում չի ունեցել։ Խումբը 14 օրով փակել են։ Բացել էին, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան աշխատանքի հաճախեն։ Պարզ է՝ մեզ համար էին խմբերը բացել, ինչպես ռուսներն են ասում՝ ուզում էին լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ»։ 

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ պարետատունը ու նաև Առողջապահության տեսչական մարմինը այցելել է և պարետատան որոշմամբ երկու մանկապարտեզ է փակվել. «Թիվ 24 մանկապարտեզը պարետի որոշմամբ այսօր փակվել է։ Այնտեղ խախտում էր հայտնաբերվել, բայց նաև օրեր առաջ կոնտակտավոր անձ լինելու բերումով կրկին խումբ էր փակվել։ Ունենք 12 աշխատող, որոնց մոտ հայտնաբերվել է վարակը, որոնցից 3-ը մինչև մաիսի 20-ը՝ այսինքն մանկապարտեզները վերաբացվելու օրը, արդեն վարակված են եղել, այսինքն, նրանք չեն եկել աշխատանքի։  Եվս մեկը մանկապարտեզի պահակ է, այդ մանկապարտեզը վերանորոգման մեջ է։ Այսինքն, ունենք 12 աշխատակից, որոնցից միայն 8-ն են, որ շփվել են աշխատակիցների հետ»։ 

Նա տեղեկացրեց, որ երեխայի վարակման դեպք չի հայտնաբերվել, սակայն եղել են երեխայի հետ հնարավոր շփման դեպքեր։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ