Աշխատանքային ի՞նչ իրավունքներ ունեն մանկահասակ երեխաների մայրիկները. ներկայացնում է իրավաբանը - մաս 2

Լուրեր

Նյութի առաջին մասը՝ այստեղ։

 «Իմ փոքրիկ»-ը զրուցել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանի հետ։

 

 

- Ու՞մ կարող է դիմել մինչև 3 տարեկան երեխայի խնամք իրականացնող կինը, եթե խախտվել են նրա՝ փոքրիկի հետ կապված աշխատանքային իրավունքները։


- Կա աշխատանքի և առողջապահության տեսչական մարմին, որը պետք է զբաղվի նման խնդիրներով։ Մենք շահերն ամբողջովին պաշտպանում ենք մինչև դատական կարգով բողոքարկումը, պարզապես չենք կարող խառնվել։ Եթե, օրինակ, աշխատողը պետք է աշխատի 8 ժամ, բայց գործատուն ասում է՝ 10 ժամ աշխատիր, մենք դիմում ենք, ասում՝ կա՛մ մի աշխատացրեք այդքան ժամ, կա՛մ վճարեք հավելյալ։


- Կա՞ արդյոք որևէ երաշխիք, որ բողոք ներկայացնելու դեպքում գործատուն հաշվեհարդար չի տեսնի և չի հեռացնի աշխատող կնոջն աշխատանքից։


-Գործատուն աշխատանքային օրենսգրքով սահմանափակված է այդ հարցում։ Կա ընդամենը 11 կետ։ Եթե կետերից որևէ մեկն առկա չէ, նա չի կարող գործից ազատել, հիմքեր չունի։ Իսկ հաշվեհարդարի դեպքում կարող է այլ հիմքեր առաջ քաշել և ազատել։ Բայց դրանք բողոքարկելի են դատական կարգով։ Ցանկացած պահի աշխատողը կարող է բողոքարկել որոշումը։ Եվ, ըստ այդմ, պարապուրդի մեջ եղած ժամանակի համար աշխատողը կարող է ստանալ փոխհատուցում։


- Եվ վերջում՝ իրավական տեսանկյունից ի՞նչ խորհուրդ կտաք ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձող կնոջը, պե՞տք է արդյոք գործատուի հետ հստակեցնել օրենքի պահանջները։


-Միանշանակ, ցանկացած պարագայում՝ թե՛ ֆիզարձակուդի գնալիս, թե՛ վերադառնալիս։ Ամեն դրույթ պետք է համաձայնեցվի, խորհրդակցվի։ Հատկապես մինչև 3 տ. երեխաների խնամք իրականացնող երեխաների մայրերը պետք է բոլոր կետերին ծանոթ լինեն։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ