Երկու օրով կասեցվել է 3 մանկապարտեզի գործունեությունը

Լուրեր

Երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:

Իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես` երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով, արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում, մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել:

Գովազդ