Պաղպաղակների մեծ մասը պարունակում է տրանսճարպաթթուներ, որոնք կարող են առողջական խնդիրներ առաջացնել․ armtimes.com

Լուրեր

Երեւանցիներն ամռանը օրական սպառում են միջինում 99,7 գրամ պաղպաղակ: Բայց սիրելի պաղպաղակի օգտագործումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, երբ այն պատրաստված է ոչ թե սերուցքից, այլ բուսայուղերից, որոնց մեջ կան տրանսճարպաթթուներ (արհեստական եղանակով առաջացող ճարպաթթու)։ Այսօր հայաստանյան շուկայում պահանջված է ոչ թե սերուցքային, այլ կաթնայուղի փոխարինիչով պատրաստված պաղպաղակը, ինչը, իհարկե, կապված է նաեւ գնի հետ, քանի որ սերուցքայինն ավելի թանկ է։ 


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ ուսումնասիրվել են մայրաքաղաքում սպառվող սննդամթերքի մեջ տրանսճարպաթթուների պարունակությունը, սպառման առանձնահատկություններն, ու նաեւ իրականացվել է ռիսկի գնահատում։ Առայժմ ավարտվել է հետազոտության առաջին փուլը, եւ պատրաստ են պաղպաղակի մասին արդյունքները։ Փորձաքննությունից պարզ է դարձել, որ այն մթերքները, որոնք կաթնայուղի փոխարինիչով կամ բուսայուղով են պատրաստված, պարունակում են տրանսճարփաթթուներ։

Պիպոյանի խոսքով՝ տրանսճարպաթթուներ կան ոչ միայն պաղպաղակի, այլեւ տարատեսակ քաղցրավենիքների, կարկանդակների մեջ, որոնք կազմում են մարդկանց սննդակարգի մի մասը։ Ըստ սննդաբանի՝ տրանսճարպաթթուների մեծ քանակությունը կարող է վնաս հասցնել առողջությանը․ դրանք մեծացնում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների, անպտղության, ճարպակալումների, ալերգիաների առաջացման ռիսկը։ Նաեւ իրականցվում են ուսումնասիրություններ՝ պարզելու հավանականությունը քաղցկեղի որոշակի տեսակներ առաջացնելու հետ կապված։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Գովազդ