Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ տղաներ են ծնվել

Լուրեր

Օրերս Երեւանի «Սեբաստիա» ծննդատանը լույս աշխարհ են եկել եռյակ տղաներ՝ բնական ճանապարհով բեղմնավորված։ Այս մասին հայտնում է ծննդատան ֆեյսբուքյան էջը։

««Սեբաստիա ծննդատանը» հերթական եռատոնն է: Արդեն երկրորդ անգամ է՝ ծննդատան կոլեկտիվն ականատեսն ու անմիջական մասնակիցն է դառնում բնական ճանապարհով հղիացած եռյակի լույս աշխարհ գալուն»․ նշված է հաղորդագրության մեջ։ Կեսարյան հատումով ծնված Հայկը, Հայկազն ու Հենրին լիարժեք առողջ երեխաներ են: 

Նրանց մայրը՝ Արմինե Թովմասյանը, եւս առողջ է եւ իրեն լավ է զգում։ Ի դեպ, տանը եռյակներին սպասում է նրանց ավագ քույրը։ Հղիության ընթացքը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանի խոսքով՝ Արմինեն հղիության 9-րդ շաբաթից իր մոտ էր հսկվում։ 

«Իմ պրակտիկայում արդեն չորրորդ անգամ եմ վարում բազմապտուղ հղիություն և անասելի հպարտություն է մեր ազգին երեք զինվոր պարգևելու գործը ստանձնելն ու Թովմասյանների ընտանիքին Աստծո օրհնությունը եռակի կերպով հասցնելու գործին «մասնակցելը»»,-նշում է մասնագետը։

 

 

Գովազդ