Ի՞ նչ է նոր կորոնավիրուսը և ի՞նչ է նշանակում համավարակ

Լուրեր

Սա կորոնավիրուսի նոր տեսակ է։

Այս վարակով առաջին հիվանդությունը, որ գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում, անվանվել է 2019թ-ի կորոնավիրուսային հիվանդություն կամ ՔՈՎԻԴ-19, որտեղ ՔՈ-ն համապատասխանում է լատիներեն corona` «թագ» բառին,ՎԻ-ն՝ լատիներեն «virus», որ նշանակում է «վարակ», իսկ Դ-ն՝ «disease», համապատասխանաբար՝ «հիվանդություն» բառին։ ՔՈՎԻԴ-19- նոր վարակը պատկանում է սուր շնչառական հիվանդությունների և մրսածության որոշ տեսակների վարակների ընտանիքներին։ ՔՈՎԻԴ-19-ը որպես համաճարակ բնորոշելը բնավ չի նշանակում, որ այն ավելի մահացու է դարձել։ Այն ավելի շատ բնութագրում է հիվանդության աշխարհագրական տարածումը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գիտակցելով որ աշխարհի բոլոր երկրներում այս հիվանդությամբ կարող են վարակվել երեխաները, նրանց ընտանիքները, համայնքները, պատրաստվում և արձագանքում է աշխարհի շուրջ կորոնավիրուսի տարածմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների, այդ թվում՝ կառավարությունների հետ, որպեսզի կանխենք վարակի տարածումն ու պաշտպանենք երեխաներին և նրանց ընտանիքներին։ 

 

Աղբյուրը՝ Babycef.am

Գովազդ