Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը, որո՞նք են նշանները և որքանո՞վ է այն վտանգավոր երեխաների համար

Լուրեր

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը։


Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդու հետ ուղիղ շփման (հազի կամ փռշտոցի) և կամ վարակված մակերեսներին դիպչելու արդյունքում։ Վարակը կարող է մնալ մակերեսներին մի քանի ժամ, սակայն նույնիսկ հասարակ ախտահանումը կարող է ոչնչացնել այն։

Որո՞նք են կորոնավիրուսի նշանները։


Կորոնավիրուսով վարակման նշաններ կարող են լինել՝ ջերմությունը, հազը, շնչառական խնդիրները։ Իրականում այս նշանները բավական նման են սովորական մրսածությանը, որն այս օրերին ավելի հաճախ է հանդիպում, քան կորոնավիրուսը։ Հենց դրա համար էլ վարակը հաստատելու համար պետք է հատուկ թեստավորում անցնել։ Հիշե՛ք, որ լավագույն պաշտպանությունը հիգիենայի կանոններին հետևելն է՝ հաճախակի ձեռքերը լվանալը, հազալիս և փռշտալիս բերանն անձեռոցիկով փակելն ու այդ անձեռոցիկն անմիջապես դեն նետելը։

Արդյո՞ք երեխաները վարակվում են կորոնավիրուսով։


Սա նոր վարակ է, և մենք դեռ շատ տեղեկություն չունենք այն մասին, թե որքանով է այն վտանգավոր երեխաների և հղի կանանց համար։ Այս պահին գիտենք, որ բոլորը կարող են վարակվել՝ անկախ տարիքից և սեռից։ Ավելին, վարակը հազվադեպ է ճակատագրական լինում, այն էլ՝ հիմնականում տարեց և արդեն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Մինչև այսօր երեխաների վարակման դեպքերը սակավաթիվ են։ 

 

Աղբյուրը՝ www.babycef.am

Գովազդ