Կորոնավիրուսի պայմաններում կարևոր է պատվաստումային գործընթացի լիարժեք իրականացումը՝ ըստ ազգային օրացույցի. համալսարանական հիվանդանոց

Լուրեր

Պատվաստումը բժշկագիտության ամենաանվտանգ ձեռքբերումներից մեկն է:

Այն վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի ստեղծումն է: Պատվաստումների նպատակը կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է, ինչպես նաև, դրանց արդյունքում հնարավոր հաշմանդամության ու մահացության կանխարգելումը: Հետևաբար բոլոր այն վարակները, որոնց զարգացումը կարելի է կանխել պատվաստումների միջոցով, համարվում են կառավարելի վարակներ:

Այսօր, կորոնավիրուսային համավարակի պայմաններում առավել կարևոր է պատվաստումային գործընթացի լիարժեք իրականացումը՝ ըստ ազգային օրացույցի: Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի բաժնի վարիչ Սոնա Տերմենջյանի խոսքով՝ համալսարանական պոլիկլինիկայում կանխարգելիչ պատվաստումներ կատարվում են աշխատանքային բոլոր օրերի ընթացքում՝ 10։00-12։00 և 14։00-16։00 ժամանակացույցով:

Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին վստահել ընտանեկան բժիշկներին, դիմել պոլիկլինիկա, պատվաստվել և լինել պաշտպանված:

Գովազդ