«Իմ փոքրիկ»-ը մեկնում է հանգստի․ կհանդիպենք սեպտեմբերին, իսկ մինչ այդ․․․

Լուրեր

Սիրելի՛ ընթերցողներ,

Ձեր թույլտվությամբ մենք գնում ենք 1-ամսյա վաստակած հանգստի։ Օգոստոս ամսին «Իմ փոքրիկ»-ը կհավաքի ուժերը, կզինվի նոր գաղափարներով ու սեպտեմբերից կներկայանա նոր նախագծերով ու բովանդակությամբ։

Անցած մեկ տարում մենք հրապարակել ենք շուրջ 700 հոդված ու հարցազրույց, լուր ու տեսանյութ, հետևել ու հրապարակել ենք մանկության ու մայրության ոլորտին առնչվող բոլոր կարևոր նորությունները, անցկացրել ենք մրցույթներ, մատուցել նվերներ, հրապարակել մեր ընթերցող մայրիկների ուղարկած տասնյակ լուսանկարները, հաստատել նոր համագործակցություններ։

Սիրելի՛ մայրիկներ, եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, թեմաներ ու առաջարկներ, անպայման կիսվեք մեզ հետ։ Մենք հետևողականորեն կդիտարկենք դրանք ու սեպտեմբերից հերթով կիրագործենք։

Դե ինչ, դուք էլ վայելեք ամառային հանգիստն ու սպասեք մեզ աշնանը։

 

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»

Գովազդ