«Իմ փոքրիկ»-ը վերադառնում է․ շնորհավո՜ր Սեպտեմբերի 1

Լուրեր

Սիրելի՛ ընթերցողներ, 

«Իմ փոքրիկ»-ը վերադառնում է մեկամսյա արձակուրդից։ Իհարկե, համավարակի պայմաններում ինչպես մեզ, այնպես էլ ձեզ համար դժվար էր լիարժեք հանգիստ կազմակերպել, բայց գոնե կարողացանք փոքր-ինչ շունչ քաշել, զինվել նոր գաղափարնելով ու եռանդով։

Ուրախ ենք, որ «Իմ փոքրիկ»-ի աշխատանքային նոր տարվա մեկնարկը տրվում է սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը։ Շնորհավորում ենք բոլոր դպրոցականներին ու նրանց ծնողներին, ուսուցիչներին, նախադպրոցական հաստատությունների սաներին ու աշխատակազմի անդամներին։ Ճիշտ է, այս տարի սեպտեմբերի 1-ը մի քիչ կորցրեց իր հմայքը, բայց եկե՛ք խոստովանենք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է․ մենք կարող ենք տոն դարձնել ցանկացած օր, միայն թե առողջ, եռանդուն ու ստեղծարար լինենք։ Սա այն է, ինչ մաղթում ենք մեզ և ձեզ Գիտելիքի օրվա առթիվ։

Մի՛ հեռացեք, կարևոր բան ունենք ասելու՝ ուղարկե՛ք մեր էջին ձեր փոքրիկների դպրոցական առաջին լուսանկարները։ Մենք մե՜ծ ուրախությամբ կհրապարակենք մեր ֆեյսբուքյան էջում։

Դե ինչ, անցանք գործի․․․

Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»

Գովազդ