Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները կգործեն սեպտեմբերի 15–ից

Լուրեր

«Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Գրառման մեջ նշված է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների դռները բաց կլինեն սեպտեմբերի 15–ից։

Գրառման մեջ մամուլի խոսնակը նաև նշում է․

«Որպես իրազեկում.

 

  1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

 

  1. Առաջնահերթությունը տրվելու է

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:

 

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

 

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»։

 

Գովազդ