Զգուշացում ծնողներին. թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա

Լուրեր

Մասնագետներն զգուշացնում են՝ թունավոր մեթիլով սպիրտից ալկոգել է պատրաստվել, մտել շուկա: Այնինչ մեթիլ սպիրտը շատ ուժեղ թույն է, որի հակաթույնը չկա: Սիրելի՛ ծնողներ, հորդորում ենք գնել միայն վստահելի ընկերությունների արտադրած ալկոգել: 

Ըստ մասնագետների՝ հստակ տեղեկություն չկա, թե իրականում քանի մարդ է տուժել, որովհետև թեթև թունավորումը կարող է ուղեկցվել մկանային ցավերով, տեսողության անդառնալի թուլացմամբ: Նման հիվանդները կարող են չդիմել հիվանդանոց: Իսկ ծանր թունավորման դեպքում առաջանում է սրտի կանգ, անդառնալի կուրություն:

Գովազդ