«Ազգ». Պատվաստումներից հրաժարվողների թիվն ավելացել է

Լուրեր

Թերթը գրում է. «Կանխարգելիչ պատվաստումներն, իրապես, անգնահատելի նշանակություն ունեն եւ մեծերի, եւ փոքրերի համար: Պատվաստումների շնորհիվ Հայաստանում վերացել է նաեւ բնական ծաղիկ հիվանդությունը, եւ 1970-ականներից բնական ծաղիկի դեմ պատվաստումներն օրացույցային պլանում այլեւս չեն ընդգրկվում:

Չնայած իրենց օգտավետ կողմերին, այնուամենայնիվ պատվաստանյութերը «հալած յուղ չեն», ու որքան էլ

ցավալի է, երեխաների մեջ երբեմն լինում են հետպատվաստումային ծանր ռեակցիաներ, որոնց մասին լուրերն ու խոսակցությունները տեղիք են տալիս խուսափելու պատվաստումներից: Թեեւ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետներն ու պոլիկլինիկաների բուժաշխատողները զգուշացնում են, որ բոլոր պատվաստումները հարկավոր է ժամանակին անել, այնուամենայնիվ շատ ծնողներ հրաժարվում են որոշ պատվաստումներից, երբեմն նաեւ հրաժարվում են պոլիկլինիկաների անվճար ծառայությունից ու գերադասում մասնավոր կլինիկաների վճարովի պատվաստումները:

…Պոլիկլինիկայի բուժաշխատողները դժգոհում են, որ ծնողները պատվաստումների ժամանակացույցին չեն հետեւում, եւ երեխաներին կամ չեն տանում պատվաստման, կամ տանում են ուշացումներով, նույնիսկ բուժքույրերի հիշեցումներից ու զգուշացումներից հետո: «Մեզ մեղադրում են, որ կանխարգելիչ պատվաստումները ժամանակին չենք կատարում, իսկ երեխաների ընդգրկվածությունն էլ չի հասնում սահմանված նորմային, սակայն դրանում մեղավորը մեր բժիշկներն ու բուժքույրերը չեն, այլ՝ ծնողները», նշեց փոխտնօրենը:

…Պոլիկլինիկայի բուժաշխատողներն անդրադարձան նաեւ պատվաստանյութերի վաղեմության ժամկետի շուրջը ծագած հարցերին: Ծնողներն անհանգստանում են, որ պոլիկլինիկաներում պահվող պատվաստանյութերը ժամկետանց են: Զրուցակիցները վստահեցնում են, որ պատվաստանյութերը պահվում են պատշաճ պայմաններում, իսկ դրանց հին ու ժամկետանց լինելը բացառվում է»:

Գովազդ