Ինչպես է լուծվելու մանկապարտեզի ընդունելության հերթում սպասող երեխաների հարցը. քաղաքապետարանը առաջարկությամբ դիմել է ԿԳՄՍՆ-ին. Armdaily.am

Լուրեր

Նախադպրոցական հաստատությունների խնդիրը և նրանց բացման առաջնահերթությունը շատ կարևոր է։ Այս մասին այսօր, անդրադառնալով ArmDaily.am-ի հարցին, ասաց ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք հիշում ենք, որ դեռևս ամռանը, երբ որ համավարակի իրավիճակը էլի բարվոք չէր, որոշակի մոդել կիրառվեց, որ որոշ հաստատություններ բացվեցին՝ հնարավորություն տալով գոնե ամենաառաջնահերթ կարիք ունեցող խմբերի երեխաներին մանկապարտեզ տանել, հիմա մենք քննարկում ենք նաև այդ մոտեցումների հնարավորությունը։ Ամեն դեպքում, այո, նախադպրոցական հաստատությունների գործունեությունը նույնպես առաջնային կարևորություն է և այս պահին դա միայն երեխաների զարգացման նրանց կրթության խնդիրը չի լուծում, այլ նաև շատ կոնկրետ սոցիալական խնդիրներ է լուծում ընտանիքների համար, հատկապես այն ընտանիքների, որոնք աշխատում են և երեխաների խնամքի խնդիր ունեն, այնպես որ մենք փորձում ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարության և քաղաքապետարանի հետ լավագույն լուծումը գտնել, որպեսզի երեխաները կարողանան այս ծառայություններից օգտվել», - ասաց փոխնախարարը։

Հարցին՝ որևէ միջանկյալ լուծում առաջարկվելու է մանկապարտեզ հաճախելու համար գրանցված և հերթում սպասող երեխաների համար՝ Անդրեասյանը պատասխանեց. «Հիմա մի քանի լուծում քննարկվում է, մենք հիմա նաև այլ ծրագիր ենք սկսել Համաշխարային բանկի հետ, որը ուղղված է ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական հաստատությունների կառավարման մոդելի գծագրմանը, որովհետև բոլորս լավ հասկանում ենք, որ ամեն իրավիճակում կան աշխատակիցներ, օրինակ համավարակի պայմաններում դրանք բուժաշխատողներն են, այս պատերազմական դրության պայմաններում ԱԻՆ-ի, ՊՆ-ի, զինծառայության մեջ ընդգրկված աշխատողները, որոնց երեխաները խնամքի կարիք են ունենալու և տարբեր երկրներ ունեն այս ճգնաժամային կառավարման մոդելը, երբ նախատեսվում է, որ այս ծառայությունը գործելու է անկախ հանգամանքներից։

Հիմա մենք նման մոդել ենք մշակում, որպեսզի կարողանանք ընդհանրապես ավելի ադեկվատ արձագանքել բոլոր այն իրավիճակներին ու մարտահրավերներին, որ ունենում ենք։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ