Արցախցի դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը պետք է գրանցվեն հարակից դպրոցում

Լուրեր

Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ը պետք է գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու։

1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:

5-րդ դասարանից սկսած՝ աշակերտները կմասնակցեն հեռավար ուսուցման: Իսկ ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։

«Երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գովազդ