4 տարվա սպասումից հետո ծնվել են զույգ բալիկներ՝ Տիգրանն ու Գայանեն

Լուրեր

«Շենգավիթ» ԲԿ-ն ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնում է ուրախ լուր՝ երկար սպասումից հետո Նահապետյանների ընտանիքում լսվել է մանկան սպասված ճիչը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Լուսանկարի զույգ հրաշքները Նահապետյան Տիգրանն ու Գայանեն են՝ 1800 և 1700 գրամ քաշերով: Ծնվել են 4 տարվա սպասումից հետո՝ «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ –ռեպրոդուլտոլոգ Սուսաննա Ուռումյանի, էմբրիոլոգ Վահե Միլիտոնյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի և նեոնատոլոգ Աիդա Հակոբյանի օգնությամբ: Անպտղությունը դատավճիռ չէ, հարկավոր է միայն հավատալ և վստահել մասնագետներին»։

Գովազդ