Սիրելի՛ ընթերցողներ,
Շուտով հրաժեշտ կտանք փորձություններով լի 2020 թվականին։
Հիմա լավագույն պահն է՝ գնահատելու արածն ու չարածը, ձեռքբերումներն ու կորուստները և ամենակարևորը՝ հետևություններ անելու։ Հետևություններն են այն ճանապարհը, որով հնարավոր է փոխել կյանքի անցանկալի ընթացքը։ Եթե ուզում ենք ապրել ավելի համերաշխ ընտանիքում, պետք է սովորենք լինել առավել զիջող, լսող ու գնահատող։ Եթե ուզում ենք՝ մեր երեխաները ճիշտ սնվեն, չստեն ու չբղավեն, մենք ինքներս պետք է նմանօրինակ վարք դրսևորենք։ Եթե ցանկանում ենք՝ մեր փոքրիկները սիրեն գիրք կարդալ, մենք ինքներս պետք է ընթերցանությամբ զբաղվենք։
Այնպես որ, սիրելի՛ մայրիկներ ու հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, եկե՛ք 2021-ը հայտարարենք հետևությունների և օրինակելի վարքի տարի։ Եվ թո՛ղ որ մեր փոքրիկները լինեն առողջ, տունը լցնեն զրնգուն ծիծաղով և ապրեն սիրով ողողված ընտանիքներում։
Հ․Գ․ «Իմ փոքրիկ»-ը ևս փոքր-ինչ դադար կվերցնի, նոր ուժեր կհավաքի և հունվարի 11-ից կվերադառնա աշխատանքի։
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ․․․
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»