Կառավարության որոշմամբ՝ մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նախկին կարգավորման համաձայն՝ հղիության 22-րդ շաբաթից հետո չաշխատող մայրերին տրվում է ծննդօգնության պետական հավաստագիր՝ նպաստի այս տեսակից օգտվելու համար։