Մասնավոր դպրոցները ստիպված կլինեն 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները․ armtimes.com

Լուրեր

Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (20 տոկոս)։

Այս մոտեցումն անընդունելի է հատկապես մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենների համար: «Ուսում» դպրոցի հիմնադիր Հայկազ Նավասարդյանը կարծում է, որ ոչ պետական կրթությունը հասանելի կլինի միայն ապահով խավին, մասնավոր  ուսհաստատություններին վերաբերող փոփոխությամբ կնվազեցվեն ոչ միայն պետության եկամուտները, այլև կտուժի տնտեսության մի ամբողջ հատված: Նրա խոսքով՝ առաջին տուժող օղակը կդառնա մասնավոր դպրոցը, այն պետության կողմից առանց այդ էլ ոչ մի աջակցություն չի ստանում: Նույնիսկ համաճարակային պայմաններում մասնավոր դպրոցներն իրենց միջոցներով են կազմակերպել դիմակների ու ախտահանիչ նյութերի ձեռքբերումը: Ըստ նրա՝ հաշվի առնելով նախատեսվող փոփոխության պահանջը՝ մասնավոր դպրոցները ստիպված կլինեն 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։ Այսպիսով, շատ ծնողներ միգուցե արդեն ստիպված լինեն իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից:

Սպասվող իրավիճակը ճշգրիտ գնահատելու նպատակով անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի շրջանակներում հեռավար ձևով իրականացվել է հարցում մասնավոր դպրոցների աշակերտների ծնողների համար: Մոտ 2600 մարդ մասնակցել է հարցմանը: «Ելնելով հարցման արդյունքներից՝ բավականին տխուր վիճակ է սպասվում. ծնողների 60 տոկոսից ավելին  ասում է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Ծնողների մի որոշ տոկոս էլ խոսում է արտագաղթի մասին: Ի՞նչ է ստացվում: Մասնավոր դպրոցները ստիպված կփակվեն, որովհետև աշակերտների թվի պակասի հետ կտրուկ կնվազի նաև դպրոցի եկամուտը: Մինչդեռ մասնավոր դպրոցներն այսօր շահութաբեր են պետության համար, քանի որ ոչ միայն թեթևացնում են պետության ծախսը, այլ նաև գումար են ուղարկում պետբյուջե, սոցիալական հարցեր են լուծում. օրինակ՝ մոտ 1000 ուսուցչի միջին աշխատավարձից ավելի աշխատավարձով պահում են և այլն»,- նկատում է  «Ուսում» դպրոցի հիմնադիրը:

Նաև կանխատեսում է, որ մասնավոր դպրոցներում դասարանների կրճատմանը զուգահեռ անհրաժեշտություն կառաջանա նվազեցնել ուսուցիչների թիվը, իսկ այդ դեպքում պետությունը կզրկվի եկամտահարկից առաջացող բավական մեծ գումարից, աշխատանքից զրկված ուսուցիչն էլ ստիպված կլինի աշխատել որպես կրկնուսույց՝ հայտնվելով «ստվերում»։ Ըստ Նավասարդյանի՝ դպրոցների էլիտարացման հետևանքով լավ կրթություն ստանալու հնարավորությունից առավելապես կզրկվեն մարզերի երեխաները, և դա այն դեպքում, երբ գիտական ներուժը հենց մարզերում ծնված մարդիկ են ունենում։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Գովազդ