Սյունեցի անապահով ընտանիքների երեխաները կհանգստանան Հանքավանում

Լուրեր

Ինչպես ամեն տարի, այս ամռանը եւս սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների մինչեւ 14 տարին լրացած 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» ճամբարներում: «Ներկայում կազմվում է այդ երեխաների ցուցակները: Քանի որ նրանք դպրոցահասակ են, այդ գործում համագործակցում ենք դպրոցների հետ: Հնարավորինս ձգտում ենք այնպես անել, որ

Ինչպես ամեն տարի, այս ամռանը եւս սյունեցի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների մինչեւ 14 տարին լրացած 140 երեխաներ կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» եւ «Լուսաբաց» ճամբարներում: «Ներկայում կազմվում է այդ երեխաների ցուցակները: Քանի որ նրանք դպրոցահասակ են, այդ գործում համագործակցում ենք դպրոցների հետ: Հնարավորինս ձգտում ենք այնպես անել, որ ցուցակներում ընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների այն երեխաները, որոնք իրոք ունեն այդ հանգստի կարիքը», - «Արմենպրես»-ի Սյունիքի մարզի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը:

Ճամբարը կսկսվի հուլիսի 1-ից, կաշխատի երկու հերթափոխով, յուրաքանչյուրը' 20 օր տեւողությամբ: Երեխաների ճամբար մեկնելու եւ վերադարձի ծախսերն այս տարի եւս հոգալու են մարզպետարանն ու քաղաքապետարանները: Մարզի եւս 50 երեխաներ, որոնք ընդգրկված են Հայ օգնության ֆոնդի «Որբախնամ» ծրագրում, այս ամառ նույնպես կհանգստանան Վայոց ձորի Հերմոն գյուղի «Սիրանույշ» ճամբարում:

Գովազդ