«Ֆիքսիկներ» նախակրթարանը մանկավարժ է փնտրում․ շտապեք դիմել

Լուրեր

«Ֆիքսիկներ» նախակրթարանը փնտրում է պատասխանատու, նախաձեռնող և հոգատար մանկավարժի: Անհրաժեշտ է, որ աշխատանքի համար դիմողն ունենա․

✓ բարձրագույն կրթություն նախադպրոցական մանկավարժության ոլորտում

✓ հայերենի լավ իմացություն

✓ 2-3 տարեկան երեխաների հետ աշխատելու փորձառություն

✓ համբերատարություն

✓ թիմային աշխատանքի, կազմակերպչական հմտություններ

✓ եռանդուն և ստեղծագործաբար գործելու ունակություն

✓ մեծ սեր փոքրիկների նկատմամբ

«Ֆիքսիկներ» նախակրթարանում դուք կարող եք տեսնել և զգալ միմիայն հոգատար վերաբերմունք մեկմեկու հանդեպ: Մեկ ընտանիք դարձած աշխատակիցները պատրաստ են ցանկացած պահի ձեռք մեկնել, իսկ լուսավոր, հաճելի և հեքիաթային միջավայրն էլ ավելի է նպաստում ոգևորությամբ աշխատելուն:  Նրանց ջերմ և կենսուրախ թիմն անհամբեր սպասում է իր նոր գործընկերոջը:

Հետաքրքրված անձինք  լրացուցիչ տեղեկատվության համար կարող են զանգահարել 041 12 20 22 հեռախոսահամարին: Հավելենք՝ ցանկալի է, որ թեկնածուն լինի Դավիթաշենի բնակիչ:

Գովազդ