Պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվելու են միայն մինչև 1 տարեկան երեխաները

Լուրեր

Հայաստան մուտք գործող անձինք այսուհետ պետք է ունենան կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։  Հայաստան մուտք գործողը պետք է ստացած լինի պատվաստման համար անհրաժեշտ երկու դեղաչափը։ 

Պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվելու են միայն մինչև 1 տարեկան երեխաները, որոնք նաև ՊՇՌ թեսթ հանձնելու կարիք չեն ունենա։

Աղբյուրը՝ ՀՀ կառավարություն

Գովազդ