Երեխայի ծնունդը գրանցելու և միանվագ գումարը ստանալու համար այլևս ոչ մի տեղ պետք չի գնալ․ ԱՆ

Լուրեր

Նախկինում երեխայի ծնունդը գրանցելու համար քաղաքացին, նախ, դիմում էր ԱՆ ՔԿԱԳ մարմին, հետո այցելում ոստիկանություն՝ ստանալու Հանրային ծառայության համարանիշ, հետո այցելում սոցիալական ապահովության ծառայություն, որ ստանար երեխայի 200 հազար դրամ միանվագ գումարը, իսկ այնտեղից քաղաքացուն ուղարկում էին բանկ, որ այդ գումարն ստանար․ այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:


«Մենք ոչ թե այդ 4 մարմնի փոխարեն 1 մարմին ենք նախատեսել, այլ ավելին՝ այդ գրանցումները նախատեսել ենք իրականացնել ծննդօգնություն տրամադրող բուժհաստատությունում, որ մեր քաղաքացիներն անգամ արդարադատության նախարարություն ստիպված չլինեն այցելել»,-նշեց Վահե Դանիելյանը՝ ավելացնելով, որ հիմա աշխատում են որդեգրումների համակարգի բարեփոխման վրա, որի նպատակը եւս ավելի թափանցիկ ու կանխատեսելի համակարգն ունենալն է։

Գովազդ