Վարակի հնարավոր աղբյուրը եղել է տորթը, որը երեխաների մայրիկներն են հյուրասասիրել միմյանց․ «Ժողովուրդ»

Լուրեր

Հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված երեխաների մոտ վարակի փոխանցման աղբյուրը ջուրը չի եղել:

 ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ ջուրը երեք անգամ ենթարկվել է լաբորատոր հետազոտության և երեք անգամն էլ մաքուր արդյունք ունեցել: Ենթադրվում է, որ վարակի տարածման հավանական պատճառը տորթն է եղել: Մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկներն իրար հյուրասասիրել են, այնինչ՝ նրանցից մեկն ունեցել է աղիքային ինֆեկցիա, չի զգուշացրել բժշկին և այսպես տարածվել է: ԲԿ-ի տնօրենը հավաստիացրել է՝ երեխաների վիճակը լավ է, բարդացումներ չկան: 

Հիշեցնենք՝ Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» էր տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել էին ստաֆիլակոկակրության և մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում, լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել էր 12 նմուշ ջուր: 

 

Աղբյուրը՝  armlur

 

Գովազդ