2 ծանր վիրահատությունից հետո Ապրիլյան պատերազմի մասնակցի նորածին որդին՝ Կարենը, արդեն տանն է

Լուրեր

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի ֆեյսբուքյան էջը գրում  է․

«Իսկ ո՞վ է ասում, որ ուժեղ լինում են միայն մեծերը: Երբեմն փոքրիկի մարմնի մեջ այնքան ուժ, ցանկություն և կամք է լինում ապրելու համար, որ դեմ է լինում բնության բոլոր օրենքներին: Եվ եթե այդ փոքրիկ հրաշքների կողքին հայտնվում են իրենց գործի գիտակներ, երեխան հաղթահարում է ամեն դժվարություն: Ծանոթացեք մեր հերոսներից հերթականի՝ Կարենի հետ: Փոքրիկ, որ պայքարեց և ստիպեց իր հետ պայքարել մի ամբողջ թիմի, փոքրիկ, որ հուսախաբ չարեց իր ծնողներին, փոքրիկ, որ արժանի զավակն է քառօրյա պատերազմի մասնակից հոր: Կարենի մոտ կյանքի առաջին ժամերին ախտորոշվեցին երկու ծանր բնածին արատներ՝ կերակրափողի ընդհատում և աորտայի կրիտիկական նեղացում: Կյանքի երրորդ օրը կատարվեց կերակրափողի ընդհատման շտկում, իսկ 11 օր անց շտկվեց սրտի բնածին արատը։ 2 ծանր վիրահատություններից հետո այսօր արդեն փոքրիկ Կարենը տանն է՝ շնորհիվ «Նորք - Մարաշ» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ների բժիշկների համատեղ աշխատանքի:

Մեր ձեռքբերումը առողջացած երեխաներին տուն ճանապարհելն է:

Հատուկ շնորհակալություն Սբ. Աստվածամայր ԲԿ բժիշկներ Դավիթ Դալլաքյանին, Արտակ Գևորգյանին , Աննա Չոբանյանին»։

 

Գովազդ