Երևանում մահացած 10-ամյա աղջիկը քովիդով վարակված է եղել. Ազատություն

Լուրեր

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ Արաբկիր բժշկական կենտրոնում։ Հայաստանում քովիդով վարակված երեխայի մահվան երկրորդ դեպքն է։

Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի՝ երեխան Արաբկիր բժշկական կենտրոն է ընդունվել դիաբետիկ կոմայով՝ շաքարախտի բարդությամբ։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

«Երեխան ընդունվել է դիաբետիկ կոմայով, սրընթաց սուր զարգացող առաջին տիպի դիաբետով», - ասաց Սարգսյանը։

Մինչ «Արաբկիր» հասնելը, նախ ծնողները դիմել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ սեպտեմբերի 22-ին։ Երեխայի վիճակն արդեն ծանր է եղել։ Կենտրոնի Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը մանրամասնեց՝ հետազոտել ու նույն օրն էլ պարզել են, որ շաքարային դիաբետ ունի։

«Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շաքարային դիաբետ։ Ինքը շատ վատ էր և միանգամից տեսանք, որ շաքարի շատ բարձր թվեր ունի», - ներկայացրեց Չոբանյանը։

Երկու ժամ անց 10-ամյա աղջիկը տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոց, որտեղ մեկ շաբաթ բուժում է ստացել, և երբ պարզվել է, որ քովիդով է վարակված, տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Այստեղ են հոսպիտալացվում կորոնավիրուսով վարակված երեխաները։ Հենց «Արաբկիր» հիվանդանոցում էլ երեք օր անց մահացել է։ Ըստ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժի՝ երեխայի մոտ զուգահեռաբար սրընթաց զարգացել է երիկամների, ներքին օրգանների, սրտանոթային համակարգի անբավարարություն։

«Այդ ամենը զարգացել է այնքան սրընթաց, որը բնորոշ է իրապես շատ ծանր աստիճանի կոմատոզ պրոցեսին», - ասաց մասնագետը։

Շարունակությունը՝ այստեղ։

Գովազդ