Անվճար հետազոտման հնարավորություն այդ թվում մայրանալ պատրաստվող կամ արդեն մայրացած կանանց համար

Լուրեր

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարում է անոթային վիրաբուժության ամիս, որի ընթացքում անոթային վիրաբույժի խորհրդատվությունը կլինի ԱՆՎՃԱՐ։  

Բժշկական կենտրոնում կատարվում են անոթային խնդիրների հայտնաբերման և բուժման հետևյալ ծառայությունները՝


Անոթների դուպլեքսային հետազոտություն
ՀՇ անգիոգրաֆիա
Կրծքային և որովայնային աորտայի հիվանդությունների բաց և ներանոթային բուժում
Ստորին վերջույթների զարկերակային հիվանդությունների բաց, հիբրիդային և ներանոթային բուժում
Պարանոցի զարկերակների հիվանդությունների բաց և ներանոթային բուժում
Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդության և քրոնիկ երակային անբավարարության բաց և ներանոթային բուժում
Անոթային այլ խնդիրների ախտորոշում և բուժում
Բարորակ նորագոյացությունների (արգանդի միոմա, շագանակագեղձի ադենոմա) ժամանակ սնուցող զարկերակի էմբոլիզացիա
Զարկերակ-երակային ֆիստուլաների ձևավորում և long life կաթետերների տեղադրում ՔԵԱ-ով հիվանդների մոտ
Պորտոկաթի տեղադրում

Հասցե՝ Նոր Նորք, Ա Արմենակյան 108/4
Հեռախոսահամարներ՝ 010655930, 099258022
Էլ. հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Գովազդ