Իտալացի գիտնականները 21-րդ դարին հատուկ նոր հիվանդություն են ախտորոշել, որն անվանել են «սեքսուալ անորեքսիա»: Նրանք այդպես են անվանել տղամարդկանց մոտ նկատվող սեռական հարաբերությունների նկատմամբ անտարբերությունն ու էրեկցիայի հետ կապված խնդիրները:
Մասնագետների կարծիքով՝ աշխարհը «չափից ավելի է մերկացել». ամենուրեք կարելի է հանդիպել մերկ մարմիններ ու էրոտիկա, ինչի հետևանքով սեռական ակտիվության շրջանում գտնվող տղամարդիկ կորցրել են բուն սեռական ակտի նկատմամբ հետաքրքրությունը:
Գիտնականներն իրենց ուսումնասիրության ընթացքում հարցում են անցկացրել 28 հազար տղամարդկանց
Իտալացի գիտնականները 21-րդ դարին հատուկ նոր հիվանդություն են ախտորոշել, որն անվանել են «սեքսուալ անորեքսիա»: Նրանք այդպես են անվանել տղամարդկանց մոտ նկատվող սեռական հարաբերությունների նկատմամբ անտարբերությունն ու էրեկցիայի հետ կապված խնդիրները:
Մասնագետների կարծիքով՝ աշխարհը «չափից ավելի է մերկացել». ամենուրեք կարելի է հանդիպել մերկ մարմիններ ու էրոտիկա, ինչի հետևանքով սեռական ակտիվության շրջանում գտնվող տղամարդիկ կորցրել են բուն սեռական ակտի նկատմամբ հետաքրքրությունը:
Գիտնականներն իրենց ուսումնասիրության ընթացքում հարցում են անցկացրել 28 հազար տղամարդկանց շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ սեռական տկարության հիմնական պատճառը առօրյայում պոռնոէրոտիկ բնույթի նյութերի առատությունն է:Հոգեբանները, սակայն, նշել են, որ խնդիրն ավելի խորքային է: 21-րդ դարում մարդիկ առօրյա կյանքում հաղորդակցվելու լուրջ խնդիր ունեն, ինչի հետևանքով չեն կարողանում միջանձնային հարաբերություններ կառուցել: Որպես դրա պատճառ գիտնականները նշել են այլընտրանքային հաղորդակցական միջոցների, մասնավորապես՝ ինտերնետի զարգացումը, որը եկել է փոխարինելու միջանձնային իրական շփումը, հաղորդում է MIGnews-ը:
«Սեքսուալ անորեքսիայի» բուժումը, ըստ գիտնականների, ենթադրում է ճիշտ սեռական դաստիարակություն ու իրական միջանձնային շփման գերակայություն հաղորդակցության այլ միջոցների նկատմամբ: