Հայտնի է, թե ինչից էին թունավորվել «Տաթև» կրթահամալիրի սաները

Լուրեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի երեկոյան թեժ գծին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Տաթև» կրթահամալիրի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Արդյունքում հոսպիտալացվել էր 4 երեխա։

Կրթահամալիրում ՍԱՏՄ տեսուչների իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր հետազոտության նպատակով, նմուշներ էին վերցվել ինչպես առկա սննդամթերքից, այնպես էլ ուտեստների համար օգտագործված հումքից։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ անհամապատասխանություն (ստաֆիլակոկ) է հայտնաբերվել միայն հավի մսով, սոխարածով և գազարով խճողակում, իսկ հումք հանդիսացող սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Գովազդ