Հրաշալի լուր՝ «Շենգավիթ» ԲԿ-ից․ 53-ամյա կինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

Լուրեր

Ամանորի հրաշքներին, թերևս, հավատալ պետք է, և «Շենգավիթ» ԲԿ-ում տարին ամփոփում են հենց հրաշալի իրադարձությամբ։

53-ամյա կինը մայրացել է` լույս աշխարհ բերելով իր առաջնեկին։ Նա դիմել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Մի շարք դժվարություններ հաղթահարելուց ու արտամարմնային բեղմնավորման փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։ Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության ներքո։ Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱՄԲ հանգամանքը՝ Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։ Ծնվել է առողջ աղջիկ, որին անվանակոչել են Անահիտ։

Մայրիկը և փոքրիկն այս պահին լավ են ու արդեն տանն են։

 

Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին, մաղթում անամպ ու խաղաղ մանկություն փոքրիկին։

 

 

Գովազդ