Արհեստական վիժեցման արդյունքում Հայաստանում 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվում

Լուրեր

Pro-choice( ընտրությամբ) տերմինը (դիրքորոշում, որը պաշտպանում է արհեսատական վիժեցման դիմելու կնոջ իրավունքը) շրջանառության մեջ է մտել 1970–ական թթ. կեսերին, և այդ ժամանակներից ի վեր, ոչ միայն այդ «իրավունքն է» տարածվել ողջ աշխարհում, այլև արհեստական վիժեցման դիմելու պատճառներն են ընդլայնվել։ Այս մասին գրում է ամերիկացի լրագրող Վիլյամ Սաֆիրեն։

Լրագրողն  ընդգծում է, որ կան ծնողներ(հիմնականում ԱՄՆ–ում և Եվրոպայում), որ չծնված երեխաներից ազատվելու որոշում են ընդունում, քանի որ վերջիններս որևէ լուրջ հիվանդությամբ են տառապում, մի մասն էլ, սակայն, ազատվում է լիովին առողջ երեխաներից։ Սակայն առավել անհանգստացնող տենդենց է այսպես կոչված «սեռի պատճառով» արհեստական վիժեցումը, որը

Pro-choice( ընտրությամբ) տերմինը (դիրքորոշում, որը պաշտպանում է արհեսատական վիժեցման դիմելու կնոջ իրավունքը) շրջանառության մեջ է մտել 1970–ական թթ. կեսերին, և այդ ժամանակներից ի վեր, ոչ միայն այդ «իրավունքն է» տարածվել ողջ աշխարհում, այլև արհեստական վիժեցման դիմելու պատճառներն են ընդլայնվել։ Այս մասին գրում է ամերիկացի լրագրող Վիլյամ Սաֆիրեն։

Լրագրողն  ընդգծում է, որ կան ծնողներ(հիմնականում ԱՄՆ–ում և Եվրոպայում), որ չծնված երեխաներից ազատվելու որոշում են ընդունում, քանի որ վերջիններս որևէ լուրջ հիվանդությամբ են տառապում, մի մասն էլ, սակայն, ազատվում է լիովին առողջ երեխաներից։ Սակայն առավել անհանգստացնող տենդենց է այսպես կոչված «սեռի պատճառով» արհեստական վիժեցումը, որը հատկապես տարածված է ասիական երկրներում, երբ ծնողները համարում են, որ տվյալ պտուղը (աղջիկ երեխան) «սխալ սեռի է»։

«Սեռի պատճառով» արհեստական վիժեցման արդյունքում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց Չինաստանում 121 տղա է ծնվում, Հնդկաստանում՝ 100 աղջկա դիմաց 112 տղա, Ադրբեջանում՝ 100 աղջկա դիմաց 115 տղա, Վրաստանում՝ 100 աղջկա դիմաց 118 տղա, Հայաստանում՝ 100 աղջկա  դիմաց 120 տղա։

Մասնագետներն ընդգծում են, որ դրա պատճառն այն է, որ վերջին 30 տարիների ընթացքում Ասիայում 163 մլն իգական սեռի երեխա է դարձել արհեստական վիժեցման «զոհը»։

Tert.am

Գովազդ