Gogul` մանկական բրաուզեր

Լուրեր

Երեխայի պաշտպանվածությունն ինտերնետում երևի կարևորագույն խնդիրներից մեկն է այն ծնողի համար, որը միաժամանակ չի ցանկանում հեռու պահել զավակին տեխնոլոգիաներից և ուզում է մանկուց սովորեցնել համակարգչին։ Սակայն ոչ բոլոր ծնողներն են տեղյակ երեխային անթույլատրելի ինֆորմացիայից պաշտպանելու եղանակներին։

Այն ապահովելու լավագույն եղանակներից մեկը հատուկ երեխաների համար նախատեսված բրոուզերներն են, որոնք «գիտեն» անցանկալի բովանդակության դեմ պայքարելու ձևը։ Նմանատիպ միակ ռուսալեզու բրոուզերը Gogul-ն է։ Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար։ Ի տարբերություն այլ պաշտպանիչ միջոցների, որոնք պարզապես արելափակում են երեխայի մուտքն այն կայքեր, որոնք անթույլատրելի բառեր են պարունակում, Gogul-ը ավելի խիստ է։ Այն թույլատրում է մուտք միայն այն ռեսուրսներ, որոնք նախապես

Երեխայի պաշտպանվածությունն ինտերնետում երևի կարևորագույն խնդիրներից մեկն է այն ծնողի համար, որը միաժամանակ չի ցանկանում հեռու պահել զավակին տեխնոլոգիաներից և ուզում է մանկուց սովորեցնել համակարգչին։ Սակայն ոչ բոլոր ծնողներն են տեղյակ երեխային անթույլատրելի ինֆորմացիայից պաշտպանելու եղանակներին։

Այն ապահովելու լավագույն եղանակներից մեկը հատուկ երեխաների համար նախատեսված բրոուզերներն են, որոնք «գիտեն» անցանկալի բովանդակության դեմ պայքարելու ձևը։ Նմանատիպ միակ ռուսալեզու բրոուզերը Gogul-ն է։ Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար։ Ի տարբերություն այլ պաշտպանիչ միջոցների, որոնք պարզապես արելափակում են երեխայի մուտքն այն կայքեր, որոնք անթույլատրելի բառեր են պարունակում, Gogul-ը ավելի խիստ է։ Այն թույլատրում է մուտք միայն այն ռեսուրսներ, որոնք նախապես ներառվել են «Սպիտակ ցուցակի» մեջ և անվնաս են ճանաչվել երեխաների համար։ Ընդ որում այդ ցուցակում չներառված կայքերը չեն ցուցադրվում նույնիսկ որոնման արդյունքներում։ 

Նախքան բրոուզերը բեռնելը հարկավոր է գրանցվել դրա ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (քանի որ բեռնելուց հետո բոլոր բրոուզերների վրա միանալու են արգելափակող ռեժիմներ)։ Անհրաժեշտ կլինի նաև տեղադրել համակարգչում Microsoft.NET Framework 3.0 լրացումը (նույն կայքում կառաջարկվի)։ Gogul բրոուզերի տեղադրումից հետո մուտքը մյուս բրոուզերներ հնարավոր կլինի միայն ձեր ծածկանունն ու գաղտնաբառը լրացնելու դեպքում։ Այսինքն երեխան ամեն դեպքում ստիպված կլինի օգտագործել հենց մանկական բրոուզերը, որը նրան թույլ չի տա ավելորդ քայլեր կատարել։

Կայքում կա նաև ծնողների ղեկավարման վահանակ, փոքր ինչ զվարճալի ֆունկցիաներով՝ «Ավելացնել երեխա» կամ «Ջնջել երեխայի»։ Այնտեղ ծնողները կարող են ավելացնել ցանկացած քանակությամբ երեխաներ և թույլատրել նրանց մուտքը համապատասխան տարիքային կատեգորիայի կայքեր (օրինակ մինչև 7-8 տարեկան երեխաներին արգելել արվեստի մասին կայքեր դիտել, որտեղ մերկ մարմինների նկարներ կարող են լինել, կամ ուսումնասիրել պատմական կայքեր, որոնք, հնարավոր է, պատերազմի տեսարաններ են պարունակում, իսկ 9-10 տարեկաններին թույլատրել օգտվել նման ռեսուրսներից)։ Իսկ այն դեպքում, երբ Gogul-ն արգելափակում է մուտքն այնպիսի կայքեր, որոնք դուք թույլատրելի եք համարում երեխայի համար, կարելի է պարզապես այն ավելացնել համապատասխան կատալոգի մեջ և դարձնել հասանելի։

Gogul-ի ծնողական հսկողության ռեժիմը թույլ է տալիս վերահսկել ոչ միայն երեխաների կողմից մուտք գործած կայքերը, այլ նաև այն ժամանակը, որը նրանք անցկացնում են ինտերնետում։ Դրա համար բավական է անցնել ղեկավարման վահանակ և կազմել յուրաքանչյուր օրվա թույլատրելի ժամերի քանակը, որը գերազանցելու դեպքում մուտքն ինտերնետ կարգելափակվի։
Ղեկավարման վահանակում հնարավոր է նաև մանրամասն տեղեկություն ստանալ, թե երեխաներից որը, երբ ու որքան ժամանակ է անցկացրել ցանցում, ինչ կայքեր է դիտել, մտել է տան համակարգչից, թե օգտագործել է այլ համակարգիչ (այն դեպքում, երբ կա կասկած, որ երեխային հայտնի է դարձել ծնողների ծածկագիրը և նա մուտք է գործել ծնողների ռեժիմ՝ թույլատրելի կայքերի թիվն ավելացնելու)։ Ցուցադրվում է նաև անհաջող մուտքերի վիճակագրությունը, որը կօգնի հասկանալ, փորձել է արդյոք երեխան գուշակել ծնողների գաղտնաբառը, թե ոչ։

Իհարկե առավել խորամանկ երեխաները գուցե և գտնեն բրոուզերի դրած արգելքները շրջանցելու ձևը, սակայն այն առայժմ կարելի է անցանկալի կոնտքստի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը համարել։
Gogul-ն անվճար բեռնել հնարավոր է վերը նշված կայքից։

 

ITsocial.pcnews.am

Գովազդ