Այսուհետև «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում հնարավոր է կազմակերպել և տեղում ստանալ երեխայի ծննդականը լիովին անվճար:
Վկայականը ստանալու համար ծնողները, նախևառաջ, պետք է ներկայացնեն ամուսնության վկայականն ու անձնագրերը: Չզագսավորված լինելու դեպքում կարևոր պայման է ծնողների ֆիզիկական ներկայությունը, կրկին հարկավոր կլինեն անձնագրերը: Իսկ եթե մայրը միայնակ է, ներկայացնելու է միայն իր անձնագիրը: Հիշե՛ք, որ պետք է տալ բոլոր փաստաթղթերի բնօրինակները: Եթե անձնագրերը և/կամ ամուսնության վկայականները հայկական չեն, անհրաժեշտ է նոտարի հաստատմամբ թարգմանություն:
«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի հասցեն է՝ Նոր Արեշ, 22-րդ փողոց, 63/1 շենք