Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կինը մայրացել է

Լուրեր

 Պլանային ստուգման ժամանակ 31-ամյա կինը հայտնաբերել էր, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ: Նա,  անցնելով  երկարատև վիրահատական ու բուժման կուրս,  կարողանում է հաղթահարել հիվանդությունը:

Դժվարին շրջանն անցնելուց հետո ամուսնու հետ որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։ Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ  «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի»  գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ: Գրիգորյանի խոսքով՝ կնոջ՝ արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալու հավանականությունը 7% էր ու լի ռիսկերով, բայց, այնուամենայնիվ, ցանկացել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված են եղել  հորմոնալ խթանիչները: Տվյալ փաստը հաշվի առնելով՝ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱՄԲ առաջին փորձից գրանցվել է երկար սպասված հղիությունը: Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո: Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է Ելենան:

 

 

 

Գովազդ