«Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանք ներմուծող երկու կազմակերպություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է ստուգումներ՝ Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի հետևանքով:
Նշված ապրանքանիշը ներկրող երկու ընկերություններում («ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ՓԲԸ /ներկրում է Ռուսաստանից/ և «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ / ներկրում է Գերմանիայից) առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման: Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։