Ամերիկյան ընտանիքը տունը գրավ է դրել ապագա երեխայի սեռի ընտրությունը վճարելու համար

Լուրեր

ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակիչներ Էնսփաչ ամուսինները իրենց 4–րդ երեխայի սեռը ընտրելու համար վճարել են 24 հազար դոլար, հաղորդում է Daily Mail թերթը։ Ամուսինները գումարը հայթայթելու համար գրավ են դրել իրենց տունը։

Անհրաժեշտ գումարով Էնսփաչ ամուսինները այցելել են լոսանջելեսյան կլինիկաներից մեկը, որտեղ արտարգանդային բեղմնավորման հենց առաջին փորձից ստացել են ցանկալի արդյունք։

Tert.am-ի փոխանցմամբ՝ Էնսփաչները այս քայլին գնացել են աղջիկ երեխա ունենալու համար։ Բանն այն է, որ նրանք երազանք են ունեցել ունենալ 4 երեխա՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրանք արդեն ունեցել են 2 որդի և մեկ դուստր և իրենց երազանքը իրականացնելու համար գնացել են այս դեռևս հազվադեպ քայլին։

Գովազդ